«Շանհայ ԷՔՍՊՈ 2010» միջազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարում կազմակերպվել է «Ծիրանի այգի» խորագիրը կրող միջոցառումը՝ Չինաստանում Հայաստանի դեսպանատան եւ ցուցահանդեսի կազմկոմիտեի կողմից:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից, միջոցառման նպատակն էր հայկական ծիրանի և դրանից պատրաստվող պահածոների, հյութերի և խմիչքների ներկայացումը չինական, ինչպես նաև այլ երկրների գործարար շրջանակներին: Հատուկ այս նպատակով Հայաստանից Շանհայ է ներմուծվել մեծ քանակությամբ թարմ ծիրան, ինչպես նաև պահածոների լայն տեսականի:

Հայաստանի տաղավար են այցելել շուրջ 50 չինացի գործարարներ, տարբեր երկրների ազգային կազմկոմիտեների և տաղավարների ներկայացուցիչներ, լրագրողներ: