Նյու Յորքի որոշ թանգարաններույմ արգելել են սելֆիի համար նախատեսված մոնոպոդ շտատիվները, որոնք օգտագործվում են  հեռավորությունից ավելի ընդգրկուն սելֆի անելու համար, տեղեկացնում է CBS New York-ը։

Թանգարանի ներկայացուցիչները պնդում են, որ մոնոպոդները իրական վտանգ են ներկայացնում ինչպես պատկերասրահների սեփականատերերի, այնպես էլ արվեստի գործերի համար, գրում է Gazeta-ն։

Մոնոպոդների օգտագործումն արգելված է այնպիսի հանրահայտ թանգարաններում, ինչպիսիք են Ժամանակակից արվեստի թանգարանն ու Քուփեր-Հյուիթ դիզայնի թանգարանը։ Մետրոպոլիտեն թանգարանը նույնպես քննարկում է այդ հարցը։