Twitter միկրոբլոգի զուտ շահույթը 2014թ. աճել է՝ հասնելով 101.07 մլն դոլարի՝ ի հակադրություն 2013թ. գրանցած 34.33 մլն դոլար վնասի։ Այս մասին ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Տարեկան մեկ բաժնեմասին վերահաշվարկով բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0.14 դոլար՝ ի հակադրություն անցյալ տարվա 0.18 դոլար վնասի։ Twitter-ի 140-նիշանոց հաղորդագրությունների ծառայության շահույթը 2014թ. աճել  է 2.11 անգամ՝հասնելով 1.403 մլն դոլարի։  EBITDA-ի (օպերացիոն շահույթ) գործակիցը կազմել է 300.89 մլն դոլար՝ ի հակադրություն անցյալ տարվա 75.43 մլն դոլարի, տեղեկացնում  է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Twitter-ի ամսական ակտիվ օգտատերերի քանակը 2014թ. հասել է 288 միլիոն մարդու՝  հակադրություն 2013թ. գրանցած 241 միլիոնի։