Հայաստանը զբաղեցնում է 110-րդ տեղը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում՝ «Forbes» հանդեսի վարկածով: Այդ տեղը Հայաստանը կիսում է Նամիբիայի, Անգոլայի, Իրաքի եւ Լատվիայի հետ:

Աշխարհի ամենաերջանիկ մարդիկ ապրում են սկանդինավյան երկրներում: Առաջատարների հնգյակում հայտնվել են Ֆինլանդիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդեռլանդները, իսկ ցանկը գլխավորում է Դանիան: Աշխարհի ամենադժբախտ երկիրը Տոգոն է:

Համաձայն Gallup-ի համաշխարհային հարցման արդյունքների, Ադրբեջանը՝ Թուրքիայի, Ղըրղզստանի, Հունգարիայի եւ Ալբանիայի հետ կիսում է վարկանիշային աղյուսակի 103-րդ հորիզոնականը: Ռուսաստանն ու Ուկրաինան գտնվում են 73-րդ տեղում, Վրաստանը Աֆղանստանի հետ՝ 115-րդ, իսկ Իրանը՝ Հոնգկոնգի, Ճապոնիայի եւ Սինգապուրի հետ՝ 81-րդ տեղը: