Ճապոնական Huis Ten Bosch ճապոնական թեմատիկ պարկի ղեկավարությունը ազդարարել է հյուրանոցի մշակման մասին, որտեղ աշխատակազմը բաղկացած կլինի բացառապես ռոբոտներով: Նախագիծը ստացել է Henn-na Hotel անվանումը, ինչը թարգմանաբար նշանակում է «Օտար հյուրանոց», հաղորդում է CNN-ը: Պարկի ներկայացուցիչները այցելուների համար առաջին 72 սենյակները ծրագրում են բացել 2015 հուլիսի 17-ին եւ եւս այդքանը՝ 2016թ.:

Ընդունարանում հյուրերին կդիմավորեն երեք մարդանման ռոբոտներ: Նախագծի հեղինակները խոստանում են, որ նրանք կարող են ձեւակերպել հյուրանոցի մուտքն ու ելքը եւ խելամտորեն զրուցել կենվորների հետ: Հյուրերին դեպի համարներ կուղեկցի 4 դռնապաններից մեկը, իսկ հավաքարար-ռոբոտների թվի մասին չի հաղորդվում:

 «Մենք կունենանք  աշխարհի ամենաարդյունավետ հյուրանոցը», - հայտարարել է Huis Ten Bosch-ի նախագահ Հիդեո Սավադան, ով ծրագրում է մոտ 1000 նույնատիպ նախագիծ իրականցնել եւ լիահույս է, որ ռոբոտներն իրենց վրա կվերցնեն աշխատանքի մինչեւ 90%-ը, հայտնում է Lenta:

Բացի ռոբոտների առատությունից՝ Henn-na Hotel-ում ծրագրվում են եւս մի քանի տեխնոլոգիական լուծումներ, որոնք հյուրանոցում մնալը ավելի էժան կդարձնեն:

Սովորական համարների արժեքը,Նագասակիի այլ հյուրանոցների համարների գների համեմատությամբ, իսկապես քիչ է եւ տատանվում է 60-ից մինչեւ 153 դոլարի սահմաններում: