Երեւանի Կուրղինյան 27/3 հասցեում հուլիսի 15-ի առավոտյան տեղի է ունեցել պայթյուն` հետագա հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման բաժնի օպերատիվ եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ազգային անվտանգության, «1-02», «1-03» եւ «1-04» ծառայությունները եւ էլ. ցանցի հերթապահները:
Իրականացվել է շենքի բնակիչների տարհանում: Դեպքի վայրում է գտնվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.18-ին, մարվել` ժամը 10.26-ին: Պայթյունի եւ հետագա հրդեհի պատճառները ճշտվում են:
Ամբողջությամբ այրվել են` Հ. Կարապետյանին պատկանող բնակարանն իր գույքով` 100 քմ մակերեսով, հարակից` 6-րդ բնակարանի պատշգամբը` 3 քմ. մակերեսով, վնասվել` պատուհանները:
Հրշեջ-փրկարարների կողմից հրդեհի վայրում հայտնաբերվել է 70-ամյա Հովհաննես Կարապետյանի դին: Զոհվածի դին հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:




























