«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է կանխավճարային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար  «Գիշերն է խոսում» ծառայության գործարկման մասին: «Գիշերն է խոսում» ծառայությունը տրամադրվում է «Սիրելի համարներ» ծառայության շրջանակում եւ հնարավորություն է ընձեռում ժամը 24:00-ից մինչեւ 8:00-ն անկախ խոսակցության տեւողությունից խոսել 4 դրամով:

Գումարը գանձվում է միայն միացման համար:

«Հանգստյան եւ արձակուրդների այս բուռն ժամանակահատվածում «ԱրմենՏելը» հնարավորություն է ընձեռում չսահմանափակել շփումը հարազատների եւ մտերիմների հետ: Միասնական օպերատորի նոր առաջարկը նախ եւ առաջ ուղղված է երիտասարդությանը, որոնց համար ընկերների հետ շփումը հատկապես գիշերը կյանքի յուրօրինակ ոճ է հանդիսանում»,-  նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Այն բաժանորդներն, ովքեր արդեն ակտիվացրել են «Սիրելի համարներ» ծառայությունը, կարող են օգտվել «Գիշերն է խոսում» ծառայությունից` իրենց հեռախոսից հավաքելով *110*121# հրահանգը: Միացման արժեքը 300 դրամ է, աբոնենտային վարձ չի գանձվում: Առաջարկը ուժի մեջ է մինչեւ 2010թ-ի սեպտեմբերի 15-ը: