Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղջիկը՝ Սումեյե Էրդողանը, սկսել է աշխատել հոր կուսակցությունում՝ որպես խորհրդական։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում եւ Անգլիայում կրթություն ստացած Սումեյեն, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունում կլինի արտաքին հարաբերությունների գծով պատասխանատու, եւ կհետեւի արտասահմանյան մամուլին՝ կազմելով համապատասխան զեկույցներ։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետը լուրջ ուշադրություն է դարձնում արտասահմանյան մամուլի Թուրքիային վերաբերող հրապարակումներին։
Ի դեպ, Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում հաճախակի հայտնվում են NEWS.am-ի՝ Թուրքիայի վերաբերյալ հրապարակումները։




























