Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձել է ԱՖԿ «Սիստեմայի» բաժնետեր: Նոր բաժնետերերի թվում են նաեւ ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդն ու Sistema Shyam Teleservices («Սիստեման» գնել է այն 2008թ.) ընկերության հիմնադիր Ռաջիվ Մեհրոտրան:

Նրանք ստացել են 0,0009 տոկոս բաժնետոմսեր:

Բացի այդ, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամները որպես պարգեւատրում ավելացրել են իրենց մասնաբաժինը ընկերության մեջ:

Այսպես ավելացել է հիմնադիր եւ տնօրեների խորհրդի նախագահ Վլադիմիր Եւտուշենոկովի բաժինը՝ 64,1812-ից դարձել է 64,1821 տոկոս:

«Սիստեմայի» նախկին ղեկավար Ալեքսանդր Գոնչարուկի բաժինն աճել է 1,8891-ից 1,89-ի: Աճել ե նաեւ մյուս ներկայացուցիչների բաժինները:

ԱՖԿ «Սիստեման» հանրային դիվերսիֆիկացված կորպորացիա է, որի մաքուր եկամուտը 2009թ. կազմել է 1 մլրդ 643 մլն դոլար: