Լեռնային Ղարաբաղը քաղաքաշինության նոր նախարար ունի:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ստորագրել է հրամանագիր Կարեն Շահրամանյանին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար նշանակելու մասին:

Հիշեցնենք, որ նախարարի աթոռը թափուր էր մնացել հունիսի 1-ից, երբ Բակո Սահակյանի հրամանագրով Անահիտ Վարդանյանն ազատվել էր նախարարի պաշտոնից: