Երրորդ օրն ՝ ինչ սերվերը, որում տեղադրվում է Xocali.net (http://www.xocali.net/) կայքը, ենթարկվում է զանգվածային հաքերային հարձակման:

Xocali.net կայքի վրա զանգվածային հարձակումը սկսվել է, երբ նոր նյութեր են տեղադրվել, որոնք բացահայտում են ադրբեջանական քարոզչական-կեղծարարական մեքենայի էությունը:

Նախկինում ադրբեջանցի քարոզիչները դիմում էին ադրբեջանցի հաքերներին՝ կոչ անելով կոտրել www.xocali.net կայքը, այդ կերպ խախտելով սեփական երկրի օրենքները:

Իրավիճակը, սակայն, գտնվում է մասնագետների վերահսկողության տակ, որոնք զբաղվում են խնդրի լուծմամբ:

Xocali.net կայքը բացահայտում է Աղդամի ողբերգության մասին ադրբեջանական կողմի զեղծարարությունները: