Facebook սոցիալական ցանցի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ու նրա կինը՝ Պրիսցիլա Չանը Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցներից մեկին 75 մլն դոլար են նվիրաբերել:

«Այդ գումարները մեզ համար ահռելի նշանակություն ունեն: Դրանք օգտագործվելու են վերականգնման բաժանմունքի եւ վնասվածքաբանության կենտրոնի շինարարության վրա»,- ասվում է բուժկենտրոնի հայտարարության մեջ: Ցուկերբերգի նվիրատվությունը խոշորագույնն է 1994թ. հիմնված հիվանդանոցի պատմության ընթացքում, հաղորդումէ  ՏԱՍՍ-ը:

Facebook-ի հիմնադիրը նկատել է, որ իր տրամադրած գումարները կօգնեն ավելի հասանելի դարձնել բժշկական ծառայությունները Սան Ֆրանցիսկոյի բոլոր բնակիչների համար: «Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուրը պետք է որակյալ բուժօգնության հնարավորություն ունենա: Սան Ֆրանցիսկոն մեր տունն է, մենք այստեղ աշխատում ենք, ապրում եւ ցանկանում ենք օգտակար լինել մարդկանց»,- ասել է Ցուկերբերգը:

Forbes հանդեսի տվյալներով, 30-ամյա Ցուկերբերգը ամենաառատաձեռն մարդկանց ցանկում չորրորդ տեղն է զբաղեցնում: