Իսպանիայում համակարգ են ստեղծել, որը կարող է մի քանի րոպեի ընթացքում մարդուն եռաչափ սքանավորել: Այս մասին հաղորդում է Sputnik Mundo-ն:

«Սա աշխարհում առաջին սարքն է, որը կարող է ռեկորդային կարճ ժամանակահատվածում սքանավորել մարդուն»,- ասել են CloneScan3D ընկերության ներկայացուցիչները:

Ըստ Gazeta-ի, սքանավորումը տեղի է ունենում 15 վայրկյանում, եւս 90 վայրկյան էլ հարկավոր է պատկերը մշակելու համար:

3D համակարգի օգնությամբ իսպանացի ինժեներները սքանավորել են Անդալուզիայի բնակավայրերից մեկի 318 բնակիչների: Նշվում է, որ մի քանի օրից նրանց կփոխանցեն իրենց փոքրիկ պատճենները: