Իրանում Հոլոքոսթի հերքման թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել, հաղորդում է CNBC-ն՝ վկայկոչելով իրանական Fars գործակալությունը:
Կազմակերպիչները Ծաղրանկարների իրանական տունը, Պաղեստինի մշակույթի թանգարանն ու Սարհեշմեհ մշակութային կենտրոնն են: Ակցիան պատասխանն է Charlie Hebdo հանդեսի կողմից Մուհամեդի ծաղրանկարների հրապարակման: Արդյունքներն ամփոփվելու են ապրիլի 1-ին: Առաջին տեղը գրաված ծաղրանկարի հեղինակը կստանա 12 հազար ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ եւ երրորդ տեղերը՝ 8 եւ 5 հազար դոլար, հաղորդում է Lenta-ն:
Իրանում նման մրցույթ անցկացվում է արդեն երկրորդ անգամ: 2006 թվականին այն կազմակերպվել էր ի պատասխան դանիական Jyllands-Posten թերթում հրապարակված ծաղրանկարների:





























