Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 15-ին կարգադրություն է ստորագրել ՀՀ եւ Եվրոպական Միության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների համար պատասխանատու թիմ եւ ոլորտային խմբեր ստեղծելու մասին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բանակցային թիմի ընթացիկ աշխատանքներն իրականացնող քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Բանակցային թիմի համակարգող է նշանակվել արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, գլխավոր բանակցող` արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը:




























