Տոմսկի պետական համալսարանի գիտնականները ցրտահարվածներին բուժելու համար սարքավորում են մշակել: Ըստ Ինտերֆաքսի, սարքի առաջին նախատիպը սովորական միկրոալիքային վառարանն է:

Գիտնականների տեղեկացմամբ, միկրոալիքային վառարանը չափազանց մեծ հոզորություն ունի, այդ պատճառով հետագա նախատիպերի համար արդեն զգալիորեն ավելի թույլ մեխանիզմներ են օգտագործվել: Դրանք բժշկության մեջ արդեն օգտագործվում են, բայց այլ նպատակներով:

Գիտնականների խոսքով, իրենց մշակած տեխնոլոգիան կարելի է կիրառել շտապօգնության մեքենաներում, որպեսզի ավելի արագ սկսեն ցրտահարվածների բուժումը եւ նրանց փրկեն անդամահատման անհրաժեշտությունից: