Windows 10-ի նոր տարբերակը կաշխատի նույնիսկ ոչ շատ թանկ բջջային սարքավորումներում: Այս մասին հայտարարել է Microsoft-ի գլխավոր մենեջեր, միաժամանակ Insider նախագծի ղեկավար Գաբրիել Աուլը:
Նա նաեւ պարզաբանել է, որ օպերացիոն այս համակարգի համար հավելվածների խանութը նույնը կլինի, ինչ Windows Phone 8.1-ի պարագայում:
Ըստ Planet- today-ի, բջջային սարքավորումների համար Windows 10 օպերացիոն համակարգի թեստային տարբերակն օգտատերերի համար հասանելի կլինի փոքր-ինչ ուշ, բայց արդեն այս ամսվա ընթացքում: Սակայն Microsoft կորպորացիայի որոշ գործընկերներ արդեն աշխատում են այդ համակարգով:





























