Ծնողները միշտ բախվում են երեխաներին ժամանակին քնցնլու խնդրի հետ: Եթե նախկինում պատճառը մուլտֆիլմերն էին եւ հեքիաթների ընթերցումը, ապա այսօր երեխաների չքնելու գլխավոր պատճառը անփոխարինելի գաջեթներն են: Գաղտնիք չէ, որ երեխաները պատրաստ են ժամերով նստել սմարթֆոնների եւ պլանշետների առջեւ, եւ այդ միտումը, ըստ գիտնականների, սպառնալի բնույթ է կրում, հաղորդում է Planet- today-ը:
Միջինը, լիարժեք հանգստի համար, օրգանիզմին պետք է առնվազն 8-ժամյա քուն, իսկ դեռահասներին ավելի շատ, սակայն ժամանակակից երեխաները այնքան էլ չեն անհանգստանում իրենց առողջության մասին եւ քնի ժամանակն անցնացնում են գաջեթների առջեւ նստած:
Վիճակագրության հմաձայն, Մեծ Բրիտանիայում 8-15 տարեկան մոտ 3 մլն երեխաներ կարողանում են օգտվել բջջային սարքերից ու պլանշետներից: Դեռահասների 2/3-ը քնելու փոխարեն իրենց անկողիններում զբաղված են կամ խաղերով, կամ սոցիալական ցանցերում շփումներով:
Դրա արդյունքում նրանցից շատերը տառապում են խրոնիկ անքնությամբ: Երեխաները փաստացի վերածվում են վամպիրների, որոնց աչքերը միշտ կարմիր են եւ հյուծված տեսք ունեն:





























