Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է  կայացրել: Թե ով է փոխարինելու Բոժկոյին դեսպանի  պաշտոնում՝ դեռեւս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Բոժկոն Հայաստանում Ուկրաինային արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում աշխատում էր 2005 թվականից: