Լաս Վեգասում այս տարվա մայիսին կայանալիք Hershey’s Chocolate World շոկոլադի ցուցահանդեսում կներկայացվի առաջին 3D պորտատիվ տպիչը, որը կարող է շոկոլադից օբյեկտներ ստեղծել:
Hershey ընկերության ստեղծած CocoJet տպիչը շոկոլադե տպիչների 4-րդ սերունդն է, որի հնարավորություններն զգալիորեն լայն են, քան իր նախորդներին, հաղորդում է Kedem-ը:
Այս սարքի օգնությամբ կարելի է շոկոլադի տարբեր տեսակներից բարդ ծավալային զարդեր տպել անգամ շոկոլադե սելֆիներ ստեղծել:
Չորրորդ սերնդի շոկոլադե տպիչի արժեքի մասին դեռ չի հաղորդվում:





























