Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման քննարկման գլխավոր թեման: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական «Trend»-ը: