Այսօր՝ փետրվարի 8-ի վաղ առավոտյան, Անվտանգության հարցերին նվիրված Մյունխենի միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը:
Twitter-ում Կոնֆերանսի պաշտոնական էջում տեղադրված տեղեկատվության համաձայն, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները «շատ լուրջ քննարկում» են անցկացրել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ:
Ջավադ Զարիֆը փետրվարի 8-ին հանդիպել է նաեւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի եւ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, իսկ փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ:





























