Բերքլիի Կալիֆորնիական համալսարանի SETI հետազոտական կենտրոնի մասնագետները հերթական անգամ փորձելու են կապ հաստատել այլմոլորակային քաղաքակրթությունների հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ծրագիրը, որը վերջնականապես հաստատվելու է առաջիկայում, ենթադրում է հատուկ էլեկտրոնային հաղորդագրության ուղարկում տիեզերական այն օբյեկտներին, որտեղ կարող է մարդկային կենսակերպին նման կյանք լինել:
Մասնագետների խոսքով, որոնումների գոտին հստակեցված է. Երկրից 20 լուսային տարվա կամ 190 տրլն կմ հեռավորությամբ: «Չեմ բացառում, որ տիեզերքում բազմաթիվ քաղաքակրթություններ կան, սակայն եթե նրանցից ոչ մեկն իր գոյության մասին արտաքին աշխարհին ազդանշան չի ուղարկում, ոչ ոք ոչինչ չի կարող լսել»,- հայտարարել է Հետազոտական կենտրոնի ղեկավարներից Դեւիդ Բլեքը:
Նա նաեւ տեղեկացրել է, որ առայժմ ընտրում են հաղորդագրության բովանդակությունը, որը Երկրից ուղարկվելու է այլմոլորակային էակներին:





























