NASA-ն Լուսնի հակառակ կողմը պատկերող տեսահոլովակ է հրապարակել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Տեսանյութում հնարավոր է տեսնել Լուսնի այն հատվածը, որը սովորաբար թաքնված է երկրաբնակներից:

Մասնագետների խոսքով, Լուսնի հակատակ կողմի տեսանյութում օգտագործվել են Lunar Reconnaissance Orbiter միջմոլորակային ավտոմատ կայանի պատկերներն ու համակարգչային գրաֆիկա:

«Հայացք հակառակ կողմից» անվանումով հոլովակն ավելի քան 360 հազար մարդ է դիտել: