Alibaba Group-ը 590 մլն դոլարով  գնում է սմարթֆոնների արտադրությամբ զբաղվող Meizu չինական ընկերության բաժնեմասերի փոքրամասնական փաթեթը։ Այս մասին  հաղորդում է Reuters-ը։

Բաժնեմասի փաթեթի չափը, որը պատրաստվում է գնել համացանց առեւտրի չինական հսկան, չի հաղորդվում։ 

Ակնկալվում է, որ Meizu-ի արտադրանքները կվաճառվեն Alibaba օնլայն ծառայությունների միջոցով, գրում է Gazeta-ն։