Սիրիացի հաքներների խումբը կոտրել է Թուրքիայի նախագահի եւ կառավարության բազմաթիվ էլփոստեր եւ հրապարակել նամակները։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ «Սիրիայի էլեկտրոնիկ բանակ» անունը կրող հաքերների խումբը կոտրել է Թուրքիայի նախագահի, պաշտպանության նախարարի, վարչապետի, ԱԳՆ-ի էլփոստերը եւ հրապարակել 2011-2013 թվականների նամակները։
Սիրիացի հաքերներն ավելի վաղ կոտրել էին Սաուդիան Արաբիայի եւ Քաթարի պետական մարմինների էլփոստերը եւ հրապարակել բազմաթիվ նամակներ եւ տեղեկություններ։





























