Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 19-21-ը Ժնեւում կմասնակցի խորհրդարանների նախագահների համաշխարհային երրորդ համաժողովին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 21-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համաժողովում հանդես կգա ելույթով:
Համաժողովի շրջանակում Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ:




























