Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 15-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, “«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքները:
Օրենքները մինչ այդ ընդունվել էին Հայաստանի Ազգային Ժողովի կողմից:




























