Լիտվայի կառավարությունը երկուշաբթի հաստատել է համացանցով քվեարկությունը օրինականացնելու առաջարկը։
«Քվեարկության նման ձեւը հատկապես արդիական է երիտասարդների համար։ Բացի այդ, համացանցում քվեարկելը հարմար է արտասահմանում բնակվող Լիտվայի քաղաքացիների համար»,- լրագրողներին ասել է վարչապետ Ալգիդրաս Բուտկյավիչուսը, գրում է «Ինտերֆաքս»-ը։
Սեյմի անդամներ արդարադատության նախարար Յուոզաս Բյարնատոնիսը եւ տրանսպորտի ու կապի նախարար Ռիմանտաս Սինկյավիչուսը անցյալ տարվա նոյեմբերին փոփոխություններ են մտցրել նախագահական, սեյմի, համայնքային խորհրդի, Եվրախորհրդարանի ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ համացանցում քվեարկելն օրինականացնեու մասին օրենքում։
Արդարադատության նախարարության պատվերով անցկացրած հարցումը ցույց է տվել, որ համացանցում քվեարկելուն կողմ է Լիտվայի բնակչության 65 տոկոսը։





























