ԱՊՀ երկրները, բացառությամբ Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի, պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հրաժարվել միմյանց միջեւ կատարվող առեւտրի՝ ներկրումների եւ արտահանումների համար ֆիքսված գրեթե բոլոր մաքսատուրքերից: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության առեւտրային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մեդվեդկովը:
Այս կերպ ձեռք բերված պայմանավորվածությունը, բացառությամբ Մաքսային խորհրդի երկրների, կտարածվի Հայաստանի, Ղըրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի վրա: Ըստ պայմանավորվածության նախագծի, առեւտրի սահմանափակումներ կարող են լինել միայն կոշտ չափանիշների հիման վրա: Ստեղծվելու է նաեւ համապատասխան ատյան, որը զբաղվելու է պայմանավորվածությանը միացած երկրների միջեւ ծագած առեւտրային վեճերը քննելով:




























