Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Google ընկերությունը կվերաթողարկի Google Glass ակնոցների նախագիծը: Հունվարի 19-ից ընկերությունը դադարեցրել է թափանցիկ էկրան եւ տեսախցիկ ունեցող ակնոցների վաճառքը:

Ակնոցի Glass Explorers տարբերակն ԱՄՆ-ի խանութներում հայտնվել էր 2014 թվականի մայիսից եւ արժեր 1.500 դոլար:

Այժմ Google-ը տեղեկացրել է, որ ակնոցների նոր տարբերակը զրոյից է մշակվելու: Նախագիծը վերահսկելու է Apple-ի նախկին դիզայներ Թոնի Ֆադելլը, ով ժամանակին աշխատել է շուկայում iPod-ի եւ այլ գաջեթների հայտնվելու ուղղությամբ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նոր ակնոցները մշակվելու են բացառապես Google-ի ուժերով: Գործընթացը փակ է լինելու, իսկ հանրությանը կներկայացվի միայն վերջնական տարբերակը:

Google Glass ակնոցներն առաջին անգամ ներկայացվել են 2011 թվականին: Պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2012 թվականի կեսերին, Google-ի արտադրանքը մշակողների համաժողովի ժամանակ: