Այսօր՝ հուլիսի 16-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է  ունեցել խորհրդակցություն` «Աղբահանության եւ սանիտարական մաքրման  մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման  վերաբերյալ։ Մասնավորապես քննարկվել են  Երեւան քաղաքում քաղաքային կոշտ թափոնների կառավարման նպատակով պետություն-մասնավոր փոխգործակցության վերաբերյալ հարցերը։

Այնուհետեւ միջազգային փորձագետները  ներկայացրել են Երեւան քաղաքում աղբահանության եւ  սանիտարական մաքրման աշխատանքների կազմակերպման, ինչպես նաեւ Նուբարաշենի  աղբավայրի կառուցման  ու շահագործման  խնդիրների  եւ դրանք միջազգային չափորոշիչներին համապատասխանեցնելու իրենց մոտեցումները։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է շահագրգիռ բոլոր  գերատեսչություններին  խորհրդակցության ընթացքում  հնչեցված հարցերը եւս մեկ անգամ քննարկել   եւ ներկայացնել կառավարության հաստատմանը։