Բջջային հավելված է մշակվել, որը կարող է որոշել ՄԻԱՎ-վարակի առկայությունը կամ բացակայությունը: Ինքնատիպ մշակման հեղինակը Կոլումբիական համալսարանի գիտնականներն են:
Նորույթն արդիական կլինի ինչպես շարքային քաղաքացիների, այնպես էլ բժիշկների համար: Օրինակ՝ բժշկության պարագայում այս ծրագիրը մի քանի հարյուր անգամ կկրճատի թանկարժեք սարքավորումների եւ դրանք սպասարկող անձնակազմի ծախսերը:
Ըստ Informing-ի, դրական արդյունքի դեպքում մարդիկ կարող են նաեւ խուսափել հոգեբանական ճնշվածությունից, ինչպես նաեւ պարզապես ժամանակ խնայել՝ բժշկական հետազոտություն անցնելու համար հերթ չկանգնելով:
Ինչ վերաբերում է հավելվածի աշխատանքին. գործընթացը բավական պարզ է: Հիվանդը պետք է ներարկում կատարի, այնուհետեւ ծրագիրը կհետազոտի արյունը, իսկ արդյունքը հայտնի կդառնա 15 րոպե անց: Իհարկե, մասնագետները խորհուրդ են տալիս գործողությունը նվազագույնը երկու անգամ կատարել՝ սխալմունքից խուսափելու համար:





























