Վաղը՝ հուլիսի 17-ին Երեւան է ժամանում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի ղեկավարած պատվիրակությունը:
Հայաստանի վարչապետի օգնական Արամ Անանյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ռուսաստանի վարչապետը Երեւանում բանակցություններ կվարի Տիգրան Սարգսյանի հետ, ինչից հետո Հայաստանի եւ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեները համատեղ փաստաթուղթ կստորագրեն: Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի փոխվարչապետը նաեւ համատեղ ասուլիս կտան:
NEWS.am-ի տեղեկություններով, Ալեքսանդր Ժուկովի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:




























