Ռուսաստանն աշխարհում երկրորդ երկիրն է՝ Twitter-ում տեղեկատվության արգելափակման վերաբերյալ իշխանությունների կողմից կատարված հարցումների քանակով, զիջելով միայն Թուրքիայի իշխանություններին:

Համաձայն Twitter-ի 2014 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, ընկերությունն ստացել է 84 տոկոսով ավելի հարցումներ՝ իշխանության տարբեր ճյուղերից: Դրանից զատ, 40 տոկոսով ավելի հարցումներ են ստացվել օգտատերերի հաշիվների վերաբերյալ:

Կես տարվա ընթացքում ռուսաստանյան իշխանություններից ստացվել է 91 հարցում: Այդ ցուցանիշով Ռուսաստանից առաջ է միայն Թուրքիան՝ 477 հարցում: Երրորդ տեղում Գերմանիան է (43 հարցում):

Twitter-ում նշում են, որ մերժվել են մի քանի հարցումներ, որոնք վերաբերում էին ռուսական իշխանությունների քննադատությանը, ինչպես նաեւ՝ Ուկրաինայում իրականացվող խաղաղ բողոքի ցույցերի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող կոնտենտների արգելափակմանը, հաղորդում է ՌԲԿ գործակալությունը:

Այդ ընթացքում Twitter-ը բավարարել է հարցումների 59 տոկոսը, ինչը աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է հանդիսանում: 2014 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանը հետ է մնում միայն Թուրքիայից եւ Ֆրանսիայից՝ համապատասխանաբար186 և 108 հարցում: