Տեսախցիկներ արտադրող ճապոնական Canon ընկերությունը 333,7 միլիարդ իենով (2,8 միլիարդ դոլար) կգնի շվեդական Axis ընկերությունը, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Անգլիական թերթը նշում է, որ գործարքի վերաբերյալ որոշումը կայացվել է այն ժամանակահատվածում, երբ ճապոնական ընկերությունը բախվում էր թվային տեսախցիկների պահանջարկի անկման խնդրին եւ փորձում դիվերսիֆիկացնել իր աշխատանքն այլ երկրներում:
Canon-ը ցանցային մոնիթորինգի համակարգերը խոստումնալից նոր բիզնես է համարում: Պարբերականը հիշեցնում է, որ Axis-ը զբաղվում է ցանցային տեսախցիկների եւ հետեւողական համակարգերի արտադրությամբ եւ վաճառքով:
Գործարքը պետք է արժանանա շվեդական ֆինանսական վերահսկողության եւ Nasdaq Stockholm-ի (այստեղ կատարվում է Axis-ի բաժնետոմսերի առեւտուրը) հավանությանը: Շվեդական ընկերությունում նշում են, որ տնօրենների խորհուրդը ընդունել է Canon-ի առաջարկը:





























