Իրանը հույս ունի, որ Ռուսաստանը այս տարի С-300 զենիթահրթիռային համալիրներ կմատակարարի իրեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սանաին։

«Ինչ վերաբերում է С-300 համալիրին, նշեմ, որ այդ հարցը բազմիցս հնչել է։ Հուսամ, 2015թ. մեր ռուս գործընկերները այդ պաշտպանական համակարգը կմատակարարեն մեզ, որպեսզի մենք այդ հարցը 2016թ. նորից չբարձրացնենք»,- ասել է իրանցի դիվանագետը։

Իրանը  կողմ է «վեցնյակի» հետ բանակցությունները շարունակելուն եւ մտադիր է հասնել արդյունքի, հայտարարել է Սանաին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Համաձայն մեր հոգեւոր առաջնորդի (Այաթոլա Ամի Խամենեի) եւ Իրանի ԱԳՆ ղեկավարի (Ջավադ Զարիֆի) հայտարարությունների՝ Իրանը կողմ է բանակցությունները շարունակելուն եւ ցանկանում է հասնել արդյունքի»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ բանակցությունների արդյունավետության համար հիմքեր կան։ 

«Ընդհանուր պայմանավորվածությունների շրջանակներում քննարկումը հնարավոր է՝ պահպանելով մեր  բոլոր իրավունքները»,- վստահություն է հայտնել իրանցի դիվանագետը։