Ճապոնական Hitachi High Technologies ընկերությունը հայտարարել է, որ նոր սարք է ստեղծել. երջանկության ցուցիչ, որի օգնությամբ ղեկավարությունը կարող է հասկանալ, թե որքանով են գոհ իր աշխատակիցները:

Ըստ Ինտերֆաքս-ի, վարկային քարտի մեծությամբ սարքը ցույց է տալիս, թե տվյալ պահին ինչ է անում այն կրողը. նստած է, կանգնած, գլխով է անում, եւ այլն:

Բացի այդ, սարքն արձանագրում է, թե տվյալ պահին ով ում հետ է զրուցում, եւ գնահատում է աշխատակիցների տվյալ խմբի իրավիճակը:

Hitachi-ի ներկայացուցիչների խոսքով, իրենց նպատակն է, որպեսզի գործատուները հնարավորություն ունենան ընկերությունն ավելի երջանիկ դարձնել՝ միաժամանակ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը:

Նորույթը Ճապոնիայում վաճառքի կհանվի այս տարվա ապրիլին եւ կարժենա 100 հազար իեն (840 դոլար):