Samsung Electronics ընկերության արտադրության Smart TV հեռուստացույցներն ունակ են ձայնագրել եւ երրորդ անձանց փոխանցել բոլոր խոսակցությունները, որոնք տեղի են ունենում տվյալ սենյակում: Գաղտնիության քաղաքականության համապատասխան կետին ուշադրություն են դարձրել մի շարք տեղական եւ արտերկրյա լրատվամիջոցներ:

«Ձայնը ճանաչելու գործառույթի աշխատելու համար որոշ ջայնային հրամաններ կարող են փոխանցվել կողմնակի ծառայությունների, որոնք մշակում են խոսքը, որն անհրաժեշտ է ձայնը ճանաչելու ֆունկցիայի իրականացման համար: Samsung ընկերությունը կարող է հավաքել, իսկ ձեր սարքը կարող է ձայնագրել ձայնային հրամանները եւ համապատասխան տեքստերը, որպեսզի մենք կարողանանք ձեզ տրամադրել ձայնը ճանաչելու ֆունկցիան, ինչպես նաեւ գնահատենք եւ բարելավենք դրանց աշխատանքը»,-ասված է փաստաթղթում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

TechCrunch-ի հետ զրույցում Samsung-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց արտադրության բոլոր «խելացի» հեռուստացույցները վերծանում են փոխանցվող տվյալները, որպեսզի ապահովեն այդ տվյալների անվտանգությունը: Սակայն նման քաղաքականությունը կարող է խախտել մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, նշում է պարբերականը: