Anonymous-ի մի խումբ ցանցահեններ պնդում են, թե կոտրել կամ «անջատել» են թվիթերյան 100 հաշիվներ, որոնց միջոցով «Իսլամական պետությունը» գրոհայիններ էր հավաքագրում։Այս մասին գրում է The Telegraph-ը։
Anonymous-ը նաեւ հրապարակել է Facebook-ի 12 օգտատերերի URL-հասցեները, որոնք, ըստ ցանցահենների, շփում են ունեցել Սիրիայում եւ Իրաքում գտնվող ահաբեկիչների հետ։
«Իսլամական պետությունը վիրուս է, իսկ մենք՝ դեղամիջոց»,- ասված է Anonymous-ի տարածած հայտարարության մեջ։ Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է, որ Anonymous-ի մասնակիցների թվում կան տարբեր երկրների եւ կրոնների ներկայացուցիչներ, գրում է Gazeta-ն։
Հաղորդագրութունը տարածվել էր Pastebin ծառայության միջոցով, որից օգտվում են Anonymous-ն ու այլ ցանցահենները հրապարակային հայտարարություններ անեու համար։





























