Ամերիկյան գիտնականները փայտե մարտկոցներ են ստեղծել, որոնք մի շարք առավելություններ ունեն մեր առօրյայում ներկայում օգտագործվող մարտկոցների նկատմամբ:

Նախ՝ փայտե մարտկոցները կարող են մեծ ծավալով էներգիա պահպանել: Երկրորդ՝ դրանք վտանգ չեն ներկայացնում շրջակա միջավայրի համար, ինչն այսօր չափազանց կարեւոր է:

Իհարկե, չի կարելի լռել նաեւ նոր հայտնագործության բացասական կողմերի մասին: Փայտե մարտկոցների պատրաստումը չափազանց աշխատատար եւ ծախսատար է:

Ըստ Informing-ի, նոր մարտկոցներն արդեն փորձարկում են անցել, որի արդյունքների համաձայն, կարելի է վստահորեն հայտարարել, որ դրանք չափազանց ճկուն են, ինչը թույլ է տալիս դրանք ներկա մարտկոցներից ավելի շատ գործածել: Միաժամանակ, մարտկոցները կարելի է վերալիցքավորել ոչ ավելի, քան 400 անգամ: