Beeline-ը հայտարարում է «Արցախ» ռոումինգ ծառայության գործարկման մասին կախավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում: Ծառայության շրջանակում բոլոր մուտքային զանգերը եւ դեպի Հայաստան ու ԼՂՀ համարներ կատարվող բոլոր ելքային զանգերը կարժենան 45 դր/րոպե: 

«Beeline-ը շարունակում է ներդնել նոր ծառայություններ, որոնք մեր բաժանորդներին կապահովեն որակյալ կապով եւ մատչելի սակագներով ոչ միայն Հայաստանի տարածքում, այլեւ դրա սահմաններից դուրս: «Արցախ» ռոումինգ նոր առաջարկը Beeline-ի հերթական քայլն է, որը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել պարզ եւ հարմար ծառայություններից` գտնվելով ԼՂՀ տարածքում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Արցախ» ծառայությունը կարելի է ակտվացնել` հավաքելով *355# USSD-հրահանգը, իսկ ապաակտիվացնել` *350#: Նախքան ծառայությունը միացնելը կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները պետք է ակտիվացնեն ռոումինգը` ուղարկելով #351*0000# հրահանգը: Ծառայության միացման արժեքը 200 դրամ է, ներառյալ ԱԱՀ: 

Beeline կանխավճարային եւ հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդները, ովքեր գտնվում են ռոումինգում ԼՂՀ տարածքում, կարող են նաեւ կատարել անվճար զանգեր +37480000612 տեղեկատու համարին մինչեւ մայիսի 31-ը: 

Նշենք, որ Beeline ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173 երկրների 404 օպերատորի ցանցերում: Ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: