«Կիբերխալիֆայության» IT մասնագետները կոտրել են Newsweek շաբաթաթերթի թվիթերյան էջը։ Ցանցահենների հարձակումից հետո կայքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հայտնվել։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները։ Ցանցահենները Միշել Օբամային «արյունոտ սուրբ Վալենտինի օրվա» կապակցությամբ մաղթանքներ են թողել եւ հավելել, որ հետեւում են նրան, ամուսնուն եւ նրանց դուստրերին, գրում է Informing-ը։
Բացի այդ, նրանք թողել են Je SuIS IS գրությունն ու ահաբեկչի մի լուսանկար, ինչը կասկածներ է առաջացնում, որ ցանցահենները կապ ունեն «Իսլամական պետության» հետ։ Ցանցահենները խոստացել են պարբերաբար շարունակել Պենտագոնի համացանցային ռեսուրսների վրա հարձակումները։





























