Apple-ը դարձել է առաջին ամերիկյան ընկերությունը, որի կապիտալիզացիան գերազանցել է 700 միլիարդ դոլարը։ Գերազանցելով մյուս ընկերություններին, այն կրկին նվաճել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերության կոչումը, հաղորդում է Informing-ը՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
Փետրվարի 10-ին՝ բորսայի առեւտրի ավարտին, Apple-ի բաժնետոմսերի արժեքը կազմում էր 122,02 դոլար, ինչի արդյունքում ընկերության շուկայական արժեքը գերազանցել է 710 միլիարդ դոլարը։
Ամերիկյան կազմակերպությանը ամենաշատը մոտենալ հաջողվել է Exxon Mobil նավթային ընկերությանը, որի շուկայական արժեքը կազմում է 385,4 միլիարդ դոլար, իսկ հանրահայտ Google ընկերությունը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ 367,4 միլիարդ դոլար շուկայական արժեքով։
Այն պահից, երբ Apple-ը 1980թ. թվականին առաջին անգամ իր բաժնետոմսերը տեղադրեց բորսայում, ընկերության շուկայական գինը աճել է ռեկորդային 50.600 %-ով։
Ավելի վաղ Apple-ը հրապարակել էր հաշվետվություն, որտեղ նշվում էր, որ 2014թ. վերջին ամիսների եկամուտը կազմել է 18 միլիարդ դոլար։





























