Առաջիններից մեկը համացանցում ֆայլերի փոխանակման ծառայություն առաջարկող RapidShare-ը հայտարարել է աշխատանքների դադարեցման մասին։ Օգտատերերի կողմից կայք ներբեռնված բոլոր նյութերը 2015թ. մարտի 31-ից հետո կոչնչացվեն, հաղորդում է TechCrunch-ը։
Շվեյցարիայում տեղակայված RapidShare ծառայությունը գործարկվել է 2002թ.։ Իր փառքի գագաթնակետին ծառայությունից օգտվում էին 100 միլիոնավոր մարդիկ, իսկ ծառայությունը կարողանում էր դատարաններում մերժել իր դեմ ուղղված հայցերը։
Այս ոլորտում հիմնական հակառակորդ MegaUpload-ի փակվելուց, ինչպես նաեւ ԿՀՎ-ի կողմից նրա ղեկավար Քիմ Դոտկոմի մոտ իրականացրած զննություններից հետո RapidShare-ի ղեկավարությունը որոշել է փոփոխել ծառայության գործունեության ոլորտը։ Նոր RapidShare-ը ամպային պահպանության համակարգ է, որը ունի խիստ քաղաքականության հեղինակային իրավունքի նկատմամբ եւ գրանցման բարձր արժեքով, հաղորդում է Infox-ը։





























