Այսպես կոչված, երրորդ աշխարհի երկրներում անցկացված համացանցի հետազոտությունների համաձայն, միլիոնավոր մարդիկ չեն կասկածում, որ Facebook մտնելիս համացանցից են օգտվում:
Այսպես, բջջային հետազոտությունների Geopoll հարթակի տվյալների համաձայն, Ինդոնեզիայում հարցմանը մասնակցած 500 բնակիչների 11%-ը նշել է, որ համացանցից չի օգտվել, սակայն վերջին ամսվա ընթացքում գոնե մեկ անգամ Facebook է մտել: Նիգերիայում նման օգտատերերի թիվը, ովքեր տարբերություն չեն տեսնում Facebook-ի եւ համացանցի միջեւ, 9% է՝ 500 հարցվածների միջեւ:
Quartz-ի տեղեկություններով, Facebook-ի բջջային տարբերակի օգտատերերի թիվը Նիգերիայում 3.4%-ով գերազանցում է նրանց, ովքեր հարցումների ընթացքում պնդել են, որ համացանցից օգտվում են բջջային հեռախոսից:





























