Երեւանում բենզինի գները նվազել են մեկ լիտրի համար 40-50 դրամով (գրեթե 10 տոկոս)։ Պրեմիում դասի բենզինը լցակայաններում 490-500-ից նվազել է մինչեւ 450-460 դրամի։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «CPS» ընկերության (Հայաստանի նավթամթերումների խոշոր ընկերություններից մեկը) փոխտնօրեն Յուրա Եղոյանը, երեկվանից իրենց լցակայաններում «ռեգուլյար» եւ «պրեմիում» տեսակի բենզինները վաճառվում են մեկ լիտրի համար 430 եւ 450 դրամ համապատասխանաբար։
«Ճիշտ է, չեմ կարող ասել, թե որքան կմնան այդ գները։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեզ ինչ գնով բենզին կվաճառեն»,- ասել է նա։ Հարցին, արդյոք գինը կապված է «Ռոսնեֆտ Արմենիա» ընկերության առաջարկների հետ, Եղոյանը պատասխանեց. «Այո, մենք նրանցից էլ ենք բենզին ստանում։ Ամեն ինչ որոշում է գինը»։





























