Փետրվարի 9-ին ժամը 15.00-15.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք Երեւանի Բաշինջաղյան փողոցում գործող «ԱրմեՏել» ընկերության գրասենյակի վաճառասրահից գաղտնի հափշտակել են 2 բջջային հեռախոս՝ ընկերությանը պատճառելով 564 հազար դրամի նյութական վնաս:
Գրասենյակի տեսագրող սարքերն արձանագրել են սրահում շրջող երկու երիտասարդի, որոնք հիշյալ ժամանակահատվածում մոտենում են ցուցապահարանին, բացում փականը եւ հափշտակում հեռախոսները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











