«Հայաստանի սպառողների ասոցիացիան», «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ները, լրագրողները եւ սպառողները համատեղ փետրվարի 6-ին այցելել են «Աշտարակ Կաթ» ընկերություն: Այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են ընկերության արտադրական ողջ ընթացքին, պահպանվող սանիտարահիգենիկ պայմաններին ու առաջարկվող կաթնամթերքի տեսականուն: Այցի վերջում հյուրերը հնարավորություն են ունեցել ոչ միայն տեսնել, այլ նաեւ՝ համտեսել ընկերության համեղ տեսականին:

‹‹Հայաստանի սպառողների ասոցիացիայի›› փոխնախագահ Մարիա Ստեփանյանը նշել է, որ նախկինում բազմիցս օգտվել է «Աշտարակ Կաթ» ընկերության արտադրատեսակներից:  ‹‹Ամեն ինչ շատ մաքուր եւ բնական է. կարճ ասած ես թերություն չտեսա: Հատկապես ինձ դուր եկան Լոռի պանիրն ու յոգուրտների տեսականին: Խորհուրդ եմ տալիս բոլորին օգտվել եւ անձամբ համոզվել››,- նշել է Ստեփանյանը:

Ընկերության մարկետինգի բաժնի պատասխանատուն հայտնել է, որ «Աշտարակ Կաթ» ընկերությունը մշտապես ողջունում է նմանատիպ այցերը: «Սա հնարավորություն է մեր սպառողներին եւս մեկ անգամ ցույց տալու ընկերության արտադրանքի բարձր որակը: Աշտարակ Կաթը մշտապես ներկայանում է նորույթներով ու նորարարություններով:  20 տարի շարունակ ընկերությունը  պահպանում է  առաջատարի դիրքը շուկայում»,-ասել է նա: