2015թ. Հայաստանը 150 մլն դրամ կհատկացնի Գյումրիի եւ Վանաձորի տեխնոպարկերին։ Այս մասին համապատասխան որոշումը փետրվարի 12-ին ընդունվել է Հայաստանի Կառավարության նիստին։
Գյումրիի տեխնոպարկում պլանավորվում է պատրաստել եւ վերապատրաստել առնվազն 300 մասնագետ, համագործակցել առնվազն 3 ընկերությունների հետ եւ բինզես խորհրդատվություն տրամադրել մշակող ընկերությունների առնվազն 20 թիմերին։
Վանաձորի տեխնոպարկում, շինարարությանը զուգահեռ, պլանավորվում է պատրաստել առնվազն 100 մասնագետ, խորհրդատվություն կազմակերպել առնվազն 10 ընկերությունների եւ սկսնակ թիմերի համար, ինչպես նաեւ ստեղծել գիտական լաբորատորիա։
Գյումրիի տեխնոպարկը բացվել էր 2013թ. սեպտեմբերին, իսկ Վանաձորի տեխնոպարկի շինարարական աշխատանքները պլանավորվում է ավարտին հասցնել 2016թ.։ Տեխնոպարկերին աջակցություն է ցուցաբերվում Համաշխարհաւին բանկի «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն՝ հանուն մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում։





























